Թեհրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ հավասար պայմաններով, ոչ թե սպառնալիքների ներքո՝ հայտարարել է Իրանի նախագահը:
«Եթե բանակցություններ եք ուզում, ի՞նչ իմաստ ունի սպառնալ։ Վաշինգտոնն այսօր նվաստացնում է ոչ միայն Իրանին, այլև ամբողջ աշխարհին։ Այս պահվածքը հակասում է բանակցությունների կոչին», — կարծիք է հայտնել Մասուդ Փեզեշքիանը։
Ավելի վաղ՝ Վաշինգտոնը նախազգուշացրել էր, որ ԱՄՆ վարչակազմը քայլեր կձեռնարկի, եթե Թեհրանը հրաժարվի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից։ Պետքարտուղարությունից ևս մեկ անգամ շեշտել են՝ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ունենա։ Թեհրանն էլ Վաշինգտոնին կոչ է արել ընտրել դիվանագիտության ուղին, շեշտել՝ առկա խնդիրների ռազմական լուծումն անընդունելի է:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։