Վաշինգտոնյան գագաթնաժողովը Երևանին ու Բաքվին հնարավորություն է տվել կնքելու երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր. ԱՄՆ հետախուզության զեկույցը

U.S.-sponsored Peace Summit between Armenia and Azerbaijan created an opportunity for two countries to establish a lasting peace deal, U.S. Intelligency

Վաշինգտոնյան գագաթնաժողովը Երևանին ու Բաքվին հնարավորություն է տվել կնքելու երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր. ԱՄՆ հետախուզության զեկույցը

ԱՄՆ ազգային հետախուզությունը հրապարակել է «Սպառնալիքների տարեկան գնահատում» զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին:

Նշվում է, որ 2025 թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովը երկու երկրին հնարավորություն է տվել կնքելու երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր և նպաստելու տարածաշրջանային կայունության ամրապնդմանը:

Փաստաթղթի համաձայն՝ խաղաղության գագաթնաժողովից սկսած՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել պահպանելու խաղաղ գործընթացի դինամիկան: Մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտումների թիվը կտրուկ նվազել է և ներկայումս գրեթե բացակայում է: Բացի դրանից՝ նշվում է, որ կողմերը հայտարարել են միմյանց տարածքով բեռների տարանցման սահմանափակումները:

Միևնույն ժամանակ, զեկույցում ընդգծվում է, որ դեռ կան խոչընդոտներ խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին: Օրինակ՝ նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Armenia is the only country in the world in an active visa liberalization dialogue with the EU, Kos

Հայաստանը միակ երկիրն է աշխարհում, որ վիզաների ազատականացման ընթացիկ երկխոսություն ունի ԵՄ-ի հետ․ Կոս

ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նշել է, որ ուրախ է կրկին Հայաստան այցելելու համար և տեսնելու այն առաջընթացը, որը երկիրը գրանցել

We have 34,576 people displaced from Karabakh who have received Armenian citizenship: Minister of Internal Affairs

Ունենք Ղարաբաղից տեղահանված 34576 անձ, որ ստացել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ նախարար

Արդեն իսկ ունենք Ղարաբաղից տեղահանված 34576 անձ, որ ստացել է ՀՀ քաղաքացիություն: Այդ մասին «Ղարաբաղից տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառման գործընթաց» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՆԳ