ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում տեսանյութ է հրապարակել Շվանիձոր այցից և տեղի բնակիչների հետ քննարկումներից։
«Այցելեցի Շվանիձորում գտնվող Էկոպարեկային ծառայության «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տեղամաս, այնուհետև քննարկումներ ունեցանք բնակիչների հետ»,- տեսանյութին կից՝ գրել է նա։
Վարչապետը լսել է բնակիչներին, խոստացել լուծել գյուղում առկա ջրի խնդիրը։
Մանրամասները՝ տեսանյութում։