Վարչապետը պարզաբանեց՝ ինչու այսօր ձեռք բերած սպառազինությունները ձեռք չէին բերվում նախկինում

ראש הממשלה הסביר מדוע נשק שנרכש היום לא נרכש בעבר

Քանի որ շատ քննարկումներ, քննադատություններ կան, որ Հայաստանը կրճատում է պաշտպանության ծախսերը, որ Հայաստանը իբրև թե զինաթափել է բանակը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց՝ պատրաստ է հրավիրել լրագրողների՝ տեսնելու նոր ձեռք բերված սպառազինությունները՝ առանց տեսախցիկների ու առանց հեռախոսների:

Անդրադառնալով օրեր առաջ ՀՀ նախկին նախագահներին ուղղված իր ֆեսբուքյան գրառմանը՝ ընդգծեց՝ վերջում մի նախադասություն է գրել, որի տակ բովանդակություն կա:

«Ես ասում եմ՝ պատրաստ եմ հրավիրել լրագրողներին, գնանք տեսնենք մեր սպառազինությունները: Հարց չի՞ ծագում՝ ինչու մենք այդ սպառազինությունները, որ այսօր ձեռք ենք բերում, ինչու ձեռք չէինք բերում նախկինում:

Կետերից կարևորագույնն այն է, որ մեր ռազմավարությունները հիմա հիմնված են լեգիտիմության վրա: Այն ժամանակ մարդիկ մեզ թափանցիկ ասում էին՝ ամենայն հարգանքով, բայց չենք կարող ձեզ սպառազինություն վաճառել, որովհետև չունենք երաշխիք, որ դուք այդ սպառազինությունը չեք օգտագործի ձեր ինքնիշխան տարածքի հետ կապված կարիքներից դուրս, այսինքն՝ չենք տեղակայի տարածքներում, որը չի հանդիսանում մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը: Սահմանը դրա համար է»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ առաջիկայում դրա մասին մանրամասն խոսելու է:

Հիշեցնենք՝ օրեր առաջ վարչապետը գրառում էր արել Ֆեյսբուքի իր էջում, որում ասել էր՝  ՀՀ քաղաքացիների ցանկացած 50 հոգանոց խմբի (խմբերի), որը կհամաձայնվի կոնֆիդենցիալության պայմանների պահպանմանը, պատրաստ են ցույց տալ վերջին տարիներին մեր ձեռք բերած սպառազինությունը և տեխնիկան, ներկայացնել ինժեներական նորարարությունները։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47