Վենչուրային կապիտալի կարևոր բաղադրիչներից է ստեղծարար մտքի խրախուսումը․ Հակոբ Արշակյան

Վենչուրային կապիտալի կարևոր բաղադրիչներից է ստեղծարար մտքի խրախուսումը․ Հակոբ Արշակյան


ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 27-ին մասնակցել է Formula VC (Ֆորմուլա ՎիՍի) երկրորդ ֆոնդի պաշտոնական բացման արարողությանը և հանդես եկել ողջույնի խոսքով:

ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել միջոցառման նշանակությունը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում: Նա գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ Ֆորմուլա ՎիՍի-ն երկրորդ էտապին է անցնում, որտեղ տասնյակ միլիոնավոր դոլարների ներդրումներ են կատարվելու Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացման մեջ:

«Մենք նաև պետք է արձանագրենք, որ վերջին 5 տարիների ընթացքում ՀՆԱ-ում ավելի քան եռապատկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ընկերությունների համախառն արդյունքը: Դա տեխնոլոգիական ոլորտի գործընկերների աշխատանքի, ինչպես նաև Կառավարության կողմից կրթության և գիտության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում բազմապատիկ ավելի մեծ ջանքերի ու ֆինանսական ներդրումների արդյունքն է»,- փաստել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ նախագահի տեղակալի գնահատմամբ՝ վենչուրային կապիտալի կարևոր բաղադրիչներից է ստեղծարար մտքի խրախուսումը, նաև ստեղծարար միտք ունեցող ձեռներեցների ֆինանսական և այլ ռիսկերին մասնակից դառնալը:

«Սա նաև առաջնորդություն է, որովհետև Հայաստանից և Սփյուռքից բոլոր այն մարդիկ, որոնք ներգրավված են վենչուրային ֆոնդում, իրենց ձեռքն են մեկնելու նաև սկսնակ և ոչ այնքան սկսնակ, զարգացող ընկերություններին՝ իրենց գիտելիքներով, փորձով ու միջազգային կապերով: Սա նաև այդ կայացած և կայացող ընկերությունների համար մեծ հնարավորություններ է ստեղծում միջազգային շուկաներ դուրս գալու առումով»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ ինստիտուցիոնալ ու ստեղծարար միտքը, նոր բիզնես սկսելու և տեխնոլոգիական ոլորտում ներդրումներ իրականացնելու պատրաստակամությունը, խրախուսող վենչուրային նոր ֆոնդի ստեղծումը նոր շունչ կհաղորդի ոչ միայն բարձր տեխնոլոգիական ոլորտին, այլ նաև այլ բնագավառների զարգացումներին:

Formula VC II ֆոնդի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը ողջույնի խոսքեր են հնչեցրել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Միջոցառմանը ներկա են եղել ներդրողներ, Կառավարության ներկայացուցիչներ, միջազգային գործընկերներ, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ: Formula VC-ն վենչուրային ֆոնդ է, որը ներդրումներ է անում ստարտափների վաղ փուլերում: Ֆոնդը նպատակ ունի աջակցել հայկական ընկերություններին՝ նրանց օգնելով ընդլայնվել և դառնալ միջազգային առաջատարներ:

Նոր ֆոնդի շրջանակում 30 միլիոն դոլարի ներդրում կիրականացվի 35-40 տեխնոլոգիական ստարտափում: Formula VC II ֆոնդն իր շուրջն է համախմբել ներդրողների և խորհրդատուների աշխարհի ավելի քան 20 երկրից՝ ստեղծելով միջազգային հարթակ հայկական ստարտափների համար՝ անկախ նրանց գտնվելու վայրից: Formula VC-ն գործունեությունը սկսել է 2021 թվականին:



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ԵՄ դիտորդական առաքելությունը դրականորեն փոխում է հայ հանրության ընկալումները ԵՄ-ի մասին. ԱԽ քարտուղար

ԵՄ դիտորդական առաքելությունը դրականորեն փոխում է հայ հանրության ընկալումները ԵՄ-ի մասին. ԱԽ քարտուղար

ԵՄ առաքելությունն իր դրական ազդեցությունն ունի Հայաստանի և Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններին կայունություն ապահովելու հարցում: Հենց կայունության գործոն լինելու պատճառով է հաճախ ԵՄ դիտորդական առաքելությունը

Վաշինգտոնը կառուցողական է գնահատում Ստամբուլում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունները

Վաշինգտոնը կառուցողական է գնահատում Ստամբուլում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունները

Վաշինգտոնը կառուցողական է գնահատում Ստամբուլում տեղի ունեցած ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիվանագետների բանակցությունները, որոնք տևել են շուրջ 6.5 ժամ: Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել

Թրամփն ու Սթարմերը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայի հատվածում

Թրամփն ու Սթարմերը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայի հատվածում

ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն ընդունել է Մեծ Բրիտանիայի վարչապետին: Քիր Սթարմերը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորության համար: «Շնորհակալություն, որ