Skip to content

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմ. Պապուաշվիլի

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմ. Պապուաշվիլի


Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների միջև կստեղծվի եռակողմ համագործակցության մեխանիզմ։ Այդ մասին Տաշքենդում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նա նշել է, որ հանդիպում է ունեցել Թուրքիայի խորհրդարանի նախագահի և թուրքական պատվիրակության հետ։

«Հունիսին կայցելեմ Թուրքիա և ուրախ եմ, որ հնարավորություն կունենամ խոսելու երկկողմ խորհրդարանական հարաբերությունների մասին արդեն Թուրքիայում։ Բացի այդ, Թուրքիայի խորհրդարանի նախագահը խոսեց եռակողմ ձևաչափի մասին, որի վրա մենք աշխատում ենք, որպեսզի հնարավորինս շուտ ստեղծենք եռակողմ ձևաչափ՝ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։ Նման փորձ ունենք նաև միջազգային հարաբերությունների հանձնաժողովների մակարդակով։ Հիմա ընդհանուր ցանկություն կա այդ ֆորմատը բարձրացնել խորհրդարանների նախագահների մակարդակի։ Թուրքիայի խորհրդարանի նախագահը ցանկանում է, որ այս ձևաչափը հնարավորինս շուտ ստեղծվի»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։



Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

ԱՄՆ և ՌԴ ներկայացուցիչները կհանդիպեն Ստամբուլում

ԱՄՆ և ՌԴ ներկայացուցիչները կհանդիպեն Ստամբուլում

Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագետներն առաջիկա օրերին կանցկացնեն բանակցությունների երկրորդ փուլը՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Մարիա Զախարովայի խոսքով՝ օրակարգում է երկու երկրի դիվանագիտական առաքելությունների

Քննարկվել են Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքներին առնչվող հարցեր

Քննարկվել են Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքներին առնչվող հարցեր

Ապրիլի 8-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։

Քննարկվել է ՀՀ-ում 16 տարեկանից ցածր երեխաների առցանց անվտանգության և «առանց հեռախոսի» դպրոցական միջավայրի բարելավմանը միտված ծրագրի հայեցակարգը

Քննարկվել է ՀՀ-ում 16 տարեկանից ցածր երեխաների առցանց անվտանգության և «առանց հեռախոսի» դպրոցական միջավայրի բարելավմանը միտված ծրագրի հայեցակարգը

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ ապրիլի 8-ին կայացել է հանդիպում տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։ Քննարկվել է Հայաստանում 16 տարեկանից