Տարածաշրջանային հարցերը՝ երկկողմ հանդիպումների օրակարգում

Տարածաշրջանային հարցերը՝ երկկողմ հանդիպումների օրակարգում


Անթալիայի դիվանագիտակաան ֆորումի ընթացքում հանդիպել են Վրաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը:

Իրակլի Կոբախիձեն և Իլհամ Ալիևը նշել են երկու երկրի հարաբերությունների բարեկամական և ռազմավարական բնույթը:

Անդրադարձ է եղել առևտրատնտեսական, մշակութային և այլ ոլորտներում գործակցության ընդլայնմանը:

Ընդգծվել է, որ Հարավային Կովկասում առկա խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները։

Միջոցառման շրջանակում հանդիպել են նաև Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները, քննարկել քաղաքական, անվտանգային, տնտեսական, տրանսպորտի, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ գործակցությունը:

Ջեյհուն Բայրամովը և Հաքան ֆիդանը, ի թիվս այլ հարցերի, շեշտել են Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակում գործակցության ամրապնդման կարևորությունը։

Անդրադարձ է եղել Հարավային Կովկասին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։



Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի ու Հունաստանի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման մասին

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի ու Հունաստանի միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման մասին

Ապրիլի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ հանդիպում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի և Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ն․Գ․ Խրիստոս Սոֆիանոպուլոսի միջև։ Այս

Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը. Սիկորսկի

Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը. Սիկորսկի

Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի Պետությունը, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին։ «Լեհաստանը հարգում է Իսրայելի գոյության իրավունքը և պաղեստինցի ժողովրդի իրավունքները։ Լեհաստանը ճանաչում

Ռուբիոն և Ուիթկոֆը կայցելեն Ֆրանսիա՝ Ուկրաինայի և Իրանի հարցերով բանակցելու. Politico

Ռուբիոն և Ուիթկոֆը կայցելեն Ֆրանսիա՝ Ուկրաինայի և Իրանի հարցերով բանակցելու. Politico

Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթ կժամանեն Փարիզ՝ Ուկրաինայի հարցը քննարկելու Ֆրանսիայի իշխանությունների հետ, հաղորդել