Տեխնոլոգիական համայնքի հետ սերտ համագործակցությունը շարունակվում է. Մխիթար Հայրապետյանը նախաճաշ-հանդիպում է ունեցել ՏՀՏ գործատուների միության հետ

Տեխնոլոգիական համայնքի հետ սերտ համագործակցությունը շարունակվում է. Մխիթար Հայրապետյանը նախաճաշ-հանդիպում է ունեցել ՏՀՏ գործատուների միության հետ


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 14-ին նախաճաշ-հանդիպում է ունեցել ՏՀՏ գործատուների միության խորհրդի ընդլայնված կազմի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ հատուկ անդրադարձ է կատարվել տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում արված նոր կարգավորումներին: 

Նախարարն իր մոտեցումներն է ներկայացրել ընդունված օրենքի և դրա ուղղությունների վերաբերյալ՝ շեշտելով, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտը անընդհատ զարգացող է և պահանջում է ճկուն քաղաքականությունների որդեգրում՝ շուկայի փոփոխություններին համահունչ լինելու համար։ Այդ համատեքստում, նախարարի խոսքով, կարևոր է նաև համարձակ քայլերի գնալը։

Կառուցողական քննարկում է ծավալվել բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկի և գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) աշխատանքների որակման մեխանիզմների շուրջ։ Նախարարը պարզաբանել է ՀՀ Կառավարության կողմից փետրվարի 13-ին ընդունված որոշումը, որով սահմանվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը, որի  շնորհիվ 32 ուղղությամբ գործող ընկերությունները կկարողանան օգտվել պետական աջակցություններից և հարկային արտոնություններից, ինչը կնպաստի ոլորտի զարգացմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը։

Քննարկվել է նաև գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) աշխատանքների որակման մեխանիզմը։ Ըստ ընդունված կարգի՝ կձևավորվի մասնագիտական հանձնաժողով, որը կսահմանի գիտահետազոտական և փորձարարական ծրագրերի չափանիշները և դրանց որակման կարգը։ Այս նախաձեռնությունը կոչված է խթանելու գիտահետազոտական աշխատանքները և նպաստելու ոլորտում գիտական հիմքի ամրապնդմանը։

ՏՀՏ գործատուների միության ներկայացուցիչները նշել են առկա խնդիրները և առաջարկել են Միության աջակցությունը՝ Միության անդամ ընկերությունների մասնագետների ներգրավմամբ ձևավորված աշխատանքային խմբի հետ աշխատել կարգավորումների արդյունավետության մոնիտորինգի և բարելավման ուղղությամբ։ ՏՀՏ միության ներկայացուցիչները ողջունել են նախարարության պատրաստակամությունը նպաստելու ոլորտի զարգացման ջանքերին՝ կարևորելով համագործակցության և փոխգործակցության դերը ոլորտի զարգացման գործում։ Նշվել է, որ Միությունն արդեն իսկ ձևավորել է աշխատանքային խումբ, որը պատրաստակամ է օժանդակել  նախարարությանը ոլորտի օրենսդրական կարգավորումների կատարելագործման գործում։

Էդուարդ Մուսայելյանի խոսքով՝ ՏՀՏ գործատուների միությունը միշտ աշխատում է կառուցողական մոտեցում ցուցաբերել նախարարության հետ աշխատելիս և բոլոր խնդիրները լուծել միասին։ Նա նաև առաջարկել է համատեղ իրականացնել տեղեկատվական արշավ՝ ընկերություններին օրենքի մանրամասներին ծանոթացնելու և նրանց մոտ առաջացած հարցերին պարզաբանումներ տալու համար։

Հանդիպման ավարտին ընդգծվել է, որ նախարարությունը բաց է բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկների համար և պատրաստ է շարունակել համատեղ ջանքերը՝ ուղղված բարձր տեխնոլոգիաների ոլորտի երկարատև և կայուն զարգացմանը։



ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Անհայտ աղբյուրներին որևէ տվյալ չտրամադրել․ Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է

Անհայտ աղբյուրներին որևէ տվյալ չտրամադրել․ Երևանի քաղաքապետարանը զգուշացնում է

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կեղծ կայքէջ, որտեղ առաջարկվում է մատչելի տարբերակով տոմս ձեռք բերել։

Զելենսկին Նիդերլանդների վարչապետի հետ քննարկել է Եվրոպայում միասնության ամրապնդման հարցը

Զելենսկին Նիդերլանդների վարչապետի հետ քննարկել է Եվրոպայում միասնության ամրապնդման հարցը

Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի հետ, քննարկել ռուս-ուկրաինական պատերազմի արդար ավարտի և Եվրոպայում միասնության ամրապնդման հեռանկարը: «Նիդերլանդները կիսում է մեր

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է գործընկերների և հարևանների հետ հարաբերությունները

Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է գործընկերների և հարևանների հետ հարաբերությունները

Ռուսաստանի նախագահը տեսակապով Անվտանգության խորհրդի հանդիպում է անցկացրել: Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ օրակարգում է հետխորհրդային տարածքում Մոսկվային ամենամոտ գործընկերների և հարևանների հետ հարաբերությունների զարգացումը։