Skip to content

Տիգրան II 95-55 մթա. — Արքաներից Արքայի Ոսկեդրամը

Հայաստանի Վերածնունդը. Տիգրան Մեծ

Աղբյուրը՝ Tigranes the Great – World History Encyclopedia‏

Սելևկյանների տիրապետությունը Հայաստանի նկատմամբ վերջնականապես ավարտվեց, երբ մ.թ.ա. երկրորդ դարում տեղացի զորավար Արտաշեսը իրեն հռչակեց Մեծ Հայքի արքա եւ մ.թ.ա. 189թ. հիմնադրեց նոր արքայատոհմ: Արտաշեսը ընդարձակեց իր տարածքը` որոշակիացնելով երկրի սահմանները և միավորելով հայ ժողովրդին:

Արծաթադրամ

 

Տետրադրահմ

Հայաստանը հասավ իր հզորության գագաթնակետին Տիգրան II Մեծի կառավարման օրոք /մ.թ.ա. 95-55թթ./, ով իրեն հռչակեց «արքայից արքա»: Տիգրան II-ի օրոք Հայաստանն ավելացրեց իր ռազմական ներուժը և քաղաքական ազդեցությունը: Ըստ հույն պատմիչ Պլուտարքոսի` հռոմեացի զորավար Լուկուլոսը այս արքայի մասին ասել է. «Հայաստանում իշխում է Տիգրանը` շրջապատված այն հզորությամբ, որը հետ վերցրեց Ասիան Պարթևներից, հույն գաղութարարներին մղեց դեպի Մարաստան, նվաճեց Սիրիան և Պաղեստինը և կտրեց դրանք Սելևկյաններից»: Իսկ հռոմեական հռետոր և քաղաքական գործիչ Ցիցերոնը Տիգրան Մեծի մասին գրում է. «Նա Հռոմին ստիպեց դողալ իր զինված ուժերի հզորության առջև»: Հայաստանի սահմանները ձգվում էին Կասպից ծովից մինչեւ Միջերկրական ծով:

Աղբյուրը՝ 

http://www.armenian-history.com/Armenian_coins.htm

 

 

 

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

UNDP משעה את הפעילות באזרבייג’ן

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում՝ հայտնում են լրատվամիջոցները: Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը կարգադրություն էր ուղարկել կառավարությանը և արտաքին գործերի նախարարությանը՝ անհրաժեշտ միջոցներ

נתניהו ביטל את ביקורו בבאקו

Նեթանյահուն չեղարկել է իր այցը Բաքու

Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարությունը՝ շաբաթ, մայիսի 3, 2025թ. Հաշվի առնելով Գազայում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև դիվանագիտական և անվտանգության գերզբաղված օրակարգը՝ վարչապետ Բենիամին

נתניהו ביטל את ביקורו בבאקו

Նեթանյահուն մայիսի 7-11-ը կլինի Ադրբեջանում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մայիսի 7-ին կմեկնի Ադրբեջան՝ հայտնել է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետի գրասենյակի տեղեկությունը: Նեթանյահուի այցը կտևի մինչև մայիսի 11-ը: