Ցավոք, ԵԽ պատգամավորների արձագանքները բավարար չեղան, և միջազգային մարդասիրական իրավունքը ԼՂ-ում պարտվեց. ՀՀ ԱԺ նախագահ

התגובות של חברי פרלמנט אירופית לא הספיקו, והחוק ההומניטארי הבינלאומי הובס בנגורנו-קרבאך, אלן סימוניאן

Կուզենայի՝ ի դեմս ձեզ՝ շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդարանի բոլոր այն պատգամավորներին, որոնք այս տարիների ընթացքում հետևել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, ականջալուր են եղել մեր ահազանգերին և Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույցներում դատապարտել են Ադրբեջանի կողմից սանձազերծված կործանարար պատերազմը, 100 հազարից ավելի հայերի բռնի տեղահանումը, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթումը, մարդու իրավունքների կոպտագույն խախտումները, Ադրբեջանում պահվող գերիների փաստը, հայկական մշակութային ու կրոնական ժառանգության հանդեպ իրականացված վանդալիզմը: Այդ մասին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսքն ուղղելով նիստի հյուրերին:

«Ցավոք, այդ բոլոր արձագանքները բավարար չեղան, և միջազգային մարդասիարական իրավունքը ԼՂ-ում պարտվեց»,- նշեց նա:

Հայաստանն այժմ, ըստ Ալեն Սիմոնյանի, նոր էջ է բացել պատմության մեջ, ընտրել է ժողովրդավարական ուղիով զարգանալու ճանապարհը, քանի որ կանգնած է Եվրոպական քաղաքակրթության արժեհամակարգի ակունքներում, հաստատակամ շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը և իր ուժերով իր երկիրը պաշտպանելու, հզորացնելու քաղաքականությունը:

«Մենք գիտակցում ենք, որ սա շատ դժվար և վտանգներով լի ճանապարհ է: Աշխարհում տիրող իրավիճակը, արագ փոփոխվող իրականությունը մեզ ստիպում են լինել լայնախոհ և կայացնել ճիշտ որոշումներ, որքան էլ դրանք դժվար կլինեն:

Գտնվելով քաղաքակրթությունների խաչմերուկում՝ մենք մեծապես կարևորում ենք հարևան պետությունների հետ բնականոն հարաբերությունները և ձգտում ենք տարածաշրջանում բաց սահմաններով ու գործընկերության վրա հիմնված հարաբերություններ հաստատել»,- ասաց ՀՀ ԱԺ խոսնակը:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Lebanese PM bans Hezbollah’s military activities after attack on Israel

Լիբանանի իշխանությունները արգելել են «Հըզբոլլահ»-ի ռազմական գործունեությունը երկրում

Մերձավոր Արևելքի հակամարտության կտրուկ սրման ֆոնին Լիբանանի կառավարությունն «անհապաղ արգելք» է կիրառել արմատական ​​շիա «Հըզբոլլահ» շարժման ռազմական գործունեության հանդեպ։ Խմբի բոլոր ռազմական գործողություններն ու անվտանգության