Skip to content

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա վերջին հարձակմանը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի մասնակցել Իրանի վրա վերջին հարձակմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ոչ մի կապ չի ունեցել» Իսրայելի կողմից Իրանի վրա կիրակի գիշերը տեղի ունեցած հարձակումների հետ։
Գրառման մեջ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ Իրանի կողմից հարձակման դեպքում ԱՄՆ-ն իր զինված ուժերի «ողջ հզորությունը» կօգտագործի Իրանի դեմ։
«Միացյալ Նահանգները որևէ կապ չուներ Իրանի վրա հարձակման հետ։ Եթե Իրանը ինչ-որ կերպ հարձակվի մեզ վրա, ԱՄՆ զինված ուժերի ողջ հզորությունը կթափվի ձեզ վրա այնպիսի ուժով, ինչպիսին նախկինում չէր եղել», — գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում:
Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն «հեշտությամբ» կարող է ապահովել Իսրայելի և Իրանի միջև համաձայնությունը և դադարեցնել երկու երկրների միջև «արյունալի հակամարտությանը»։
«Մենք կարող ենք հեշտորեն գործարք կնքել Իրանի և Իսրայելի միջև և վերջ դնել այս արյունալի հակամարտությանը»,- գրել է Թրամփը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մերցը կոչ է անում G7-ին միասնական լինել Իրանի, Իսրայելի և համաշխարհային ճգնաժամերի հարցում

Մերցը կոչ է անում G7-ին միասնական լինել Իրանի, Իսրայելի և համաշխարհային ճգնաժամերի հարցում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հույս է հայտնել, որ Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի առաջնորդները կկարողանան ընդհանուր լեզու գտնել չորս հիմնական սկզբունքների շուրջ՝ Իսրայելի և Իրանի միջև

Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է Թեհրանում ոստիկանական շենքին

Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է Թեհրանում ոստիկանական շենքին

Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է Թեհրանի ոստիկանական շենքին՝ վիրավորելով անվտանգության մի քանի աշխատակցի, հաղորդում է իրանական Fars պետական ​​լրատվական գործակալությունը։ «Իրանի տարածքի վրա Իսրայելի