Skip to content

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին

Իսրայելցի զինվորականները սկսել են հարվածներ հասցնել «Հըզբոլլահ» շիա կազմակերպության՝ Բեյրութի արվարձաններում գտնվող օբյեկտների ուղղությամբ, հաղորդել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Վերջինս հայտարարել է, թե հարվածների թիրախում եղել են «Հըզբոլլահ»-ի զինված թևի՝ լիբանանյան մայրաքաղաքի հարավային արվարան Դահիայում գտնվող 127-րդ ռազմաօդային ստորաբաժանման օբյեկտները։

Ավելի վաղ իսրայելական բանակը դիմել է թիրախավորվող շրջանների բնակիչներին՝ պահանջելով անհապաղ լքել իրենց տները։ Վերջին անգամ Իսրայելը Բեյրութի արվարձաններին հարվածներ է հասցրել ապրիլի վերջին, այդ շրջանից ի վեր հարվածների թիրախ են դարձել միայն Լիբանանի հարավային հատվածները։

Al Jazeera-ի հաղորդմամբ՝ Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ առնվազն 17 հարված է հասցրել․ նշված շրջաններին հարվածներ են հասցվել իսրայելական անօդաչուներով ու կործանիչներով։

LBCI հեռուստաալիքի տվյալներով՝ Իսրայելը 6 ուղղակի և 10 նախազգուշական հարված է հասցրել․ 1 արկ չի պայթել։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾ

Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾ

ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության՝ հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները,