Skip to content

Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հացրել

Ռուսաստանը և Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հացրել

Ռուսաստանն և Ուկրաինան հայտնում են փոխադարձ հարվածների մասին: Կողմերն ունեն զոհեր և վիրավորներ: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածներից մայրաքաղաքում զոհվել է 4 մարդ, 20-ը՝ վիրավորվել: Ինտենսիվ հարձակումը տևել է ժամեր, և կիրառվել են թևավոր հրթիռներ և կամիկաձե անօդաչու թռչող սարքեր։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը երկրի տասից ավելի մարզերում խոցվել է ուկրաինական 174 ԱԹՍ, իսկ Սև ծովի երկնքում ոչնչացվել է երեք կառավարվող հրթիռ։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերը խոցել են մայրաքաղաք թռչող 10 ԱԹՍ։ Այս ֆոնին, օդային տրանսպորտի դաշնային գործակալության տվյալներով, թռիչքների սահմանափակումներ են մտցվել մի քանի օդանավակայաններում։

Էնգելսում հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել «արդյունաբերական ձեռնարկություններից մեկում»։ Ուկրաինական Տելեգրամ ալիքները հրդեհի տեսանյութեր են հրապարակել՝ պնդելով, որ հարձակման է ենթարկվել «Կրիստալ» գործարանի նավթաբազան։ Մոտակայքում է գտնվում «Էնգելս 2» ավիաբազան։

Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾ

Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾ

ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության՝ հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները,