Skip to content

Ռուբիոն հայտարարել է Միջազգային քրեական դատարանի չորս դատավորի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների մասին

Ռուբիոն հայտարարել է Միջազգային քրեական դատարանի չորս դատավորի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների մասին

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) չորս դատավորի նկատմամբ՝ ի պատասխան ամերիկացի և իսրայելցի քաղաքացիներին կալանավորելու ու ձերբակալելու փորձերի՝ չունենալով ԱՄՆ-ի և Իսրայելի համաձայնությունը՝ հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նշվում է, որ պատժամիջոցները վերաբերում են Ուգանդայի, Բենինի, Պերուի և Սլովենիայի դատավորներին։ Ռուբիոն հիշեցրել է, որ ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ էլ Իսրայելը Միջազգային քրեական դատարանի կողմ ​​չեն։

Դատարանը, ըստ եվրոպական լրատվամիջոցների, Վաշինգտոնի որոշումը որակել է «Միջազգային քրեական դատարանի անկախությունը խաթարելու հստակ փորձ»։

Մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և պետքարտուղարին այդ որոշման համար՝ հաղորդում է The Times of Israel-ը։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾ

Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾ

ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության՝ հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները,