Skip to content

Ռուսաստանն Ուկրաինայում պատրաստվում է ամառային հարձակման. The Telegraph

Ռուսաստանն Ուկրաինայում պատրաստվում է ամառային հարձակման. The Telegraph

Ըստ The Telegraph-ի՝ Ռուսաստանը ամռանը, հավանաբար, կսկսի իր հարձակումը Ուկրաինայում: Ինչպես նշում է պարբերականը, ձմռանը Ռուսաստանը հզորացրել է իր զինված ուժերը՝ համալրելով անձնակազմը, վերացնելով տեխնիկական թերությունները, բարելավելով մարտավարությունը, կատարելագործելով մարտական ​​կապի համակարգերը և մեծացնելով իր հարձակողական անօդաչու թռչող սարքերի արդյունավետությունն ու շարժունակությունը։ Այժմ Մոսկվան պատրաստ է փորձարկել այս բարելավումները մարտական ​​պայմաններում։

Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալներով՝ Սումիի և Խարկովի մարզերի սահմանների երկայնքով կենտրոնացած է մոտ 125 հազար ռուս զինծառայողներ։ Վերջին տասը օրվա ընթացքում չորս սահմանամերձ գյուղ անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Այնուամենայնիվ, The Telegraph-ը կարծում է, որ Սումին և Խարկովը հարձակման հիմնական թիրախներ չեն լինի։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պավլո Պալիսան ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը մտադիր է մինչև աշուն գրավել Դոնեցկի և Լուգանսկի մարզերը, իսկ մինչև տարեվերջ ստեղծել բուֆերային գոտի Ուկրաինայի հետ հյուսիսային սահմանի երկայնքով։ 2026 թվականին, ըստ նրա, Պուտինը կարող է ծրագրել Ուկրաինայի ամբողջ տարածքի՝ Դնեպրից արևելք օկուպացումը, ինչպես նաև գրավել Օդեսայի և Նիկոլաևի մարզերը։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾ

Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾ

ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության՝ հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները,