Զոհված ուկրաինացի զինվորների աճյունների մի մասը տեղափոխվել է փոխանակման վայր, Ռուսաստանը փոխանցել է նաև 640 ռազմագերու ցուցակ, սակայն Ուկրաինան անորոշ ժամանակով հետաձգել է մարմինների ընդունումը և գերիների փոխանակումը: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահի օգնական և ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոնտակտային խումբը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանին: Նրանց բանակցողների խումբը չգիտես ինչու նույնիսկ փոխանակման վայր չի ժամանել։ Պատճառները տարբեր են և բավականին տարօրինակ»,- ասել է Մեդինսկին:
Նա նշել է, որ նախատեսվում էր ամեն կողմից վերադարձնել 1212 գերու:
«Կոչ ենք անում Կիևին հստակ պահպանել ժամանակացույցը և ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, անմիջապես անցնել փոխանակմանը»,- նշել է Ռուսաստանի նախագահի օգնականը: