Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության իրականացրած լայնածավալ ստուգայցերի պատճառով՝ հայտնում են արևմտյան լրատվամիջոցները: Հայտնի է, որ ավելի վաղ ապօրինի ներգաղթյալների ձերբակալմամբ և արտաքսմամբ զբաղվող ծառայությունը 44 մարդու է բերման ենթարկել: Ոստիկանները Լոս Անջելեսի կենտրոնում հավաքված ցուցարարներին կոչ են արել ցրվել, սակայն իրավիճակը սրվել է, բախումներ են եղել, իրավապահներն արցունքաբեր գազ և մահակներ են կիրառել: Հաղորդվում է քաղաքացիների շրջանում տուժածների մասին, կան ձերբակալվածներ: Լոս Անջելեսի քաղաքապետը դատապարտել է ներգաղթի հարցերով ծառայության ներկայացուցիչների գործողությունները: Քերեն Բասի խոսքով՝ դրանք խախտում են քաղաքացիների անվտանգության հիմնարար սկզբունքները։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։