Skip to content

Փաշինյանի ավտոշարասյունը վթարի չի ենթարկվել, վթարվել է պարեկային ծառայության մեքենան. ՆԳՆ

Փաշինյանի ավտոշարասյունը վթարի չի ենթարկվել, վթարվել է պարեկային ծառայության մեքենան. ՆԳՆ
Հունիսի 8-ին՝ ժամը 19:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է «Նիսսան» մակնիշի ավտոմեքենա՝ վարչարարություն իրականացնելու նպատակով։

Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։

Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ թվում՝ պարեկային ծառայության կարգախմբի կին ծառայողը, ստացել են մարմնական վնասվածքներ ու հոսպիտալացվել։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ նշված վթարի մասնակից է նաև ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը։

«Հայտնում ենք, որ այս տեղեկությունը իրականության հետ որևէ աղերս չունի և կոչ ենք անում՝ չճշտված ու չստուգված տեղեկություններ չտարածել»,- հորդորել էՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա. ՏԿԵ նախարար

Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա. ՏԿԵ նախարար

Արմավիր համայնքի Խանջյան գյուղը 35 տարվա դադարից հետո մանկապարտեզ կունենա: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: Մանրամասները՝

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Գարեգին Բ-ի և ՀՀ-ի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ, քանի որ այսպես հնարավոր կլինի ժողովրդին շահագործել և՛

Կոտայքում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

Կոտայքում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

Կոտայքի մարզում ակտիվ ընթանում են սուբվենցիոն ծրագրերը: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային