Դեսպան Մակունցը Քլիվլենդում ներկա է գտնվել ՀՀ պատվո հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը

Հունիսի 6-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը Քլիվլենդ քաղաքում ներկա գտնվեց Քլիվլենդում, Օհայո նահանգում ՀՀ պատվո հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Միջոցառմանը մասնակցում էին Օհայոյի նահանգային և Քլիվլենդի քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Չիկագոյում ՀՀ Պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանը, օտարերկրյա պատվո հյուպատոսներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։

Իր ելույթում դեսպան Լիլիթ Մակունցը, շնորհավորելով ՀՀ նորանշանակ պատվո հյուպատոս Սերգեյ Էդիլյանին, հույս հայտնեց, որ պատվո հյուպատոսության բացումը նոր թափ կհաղորդի ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև հայ համայնքի և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կապերի ամրապնդմանը։

Ելույթներով հանդես եկան նաև Օհայոյում ՀՀ Պատվո հյուպատոս Սերգեյ Էդիլյանը, Օհայոյի նահանգապետի ներկայացուցիչ և ռազմավարական ներդրումների բաժնի միջազգային հարցերով պատասխանատու Թոբիաս Էնգելը, ինչպես նաև Քլիվլենդի քաղաքապետի հատուկ օգնական Ջեյդեն Ռ. Բաքստերը։

Միջոցառումն ավարտվեց հայկական ազգային պարով և հայ դաշնակահարի կողմից Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների կատարմամբ։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47