Skip to content

Վարչապետն առաջարկում է ստեղծել Համակարգող խումբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար

Վարչապետն առաջարկում է ստեղծել Համակարգող խումբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրությունների օրակարգի կազմակերպչական հարցերի համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում գրառում է արել՝ դիմելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներին։ Նա, մասնավորապես, գրել է․

«Որպես Ձեզնից մեկը դիմում եմ Ձեզ․ մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։

Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Համակարգող խմբի անդամ կարող են դառնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այն հետևորդները, ովքեր․

ա) իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին;

բ) գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը;

գ) վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահել են Մեծ պահքը;

դ) ամեն օր աղոթում են;

ե) հավատում են, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից և համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին։

Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե տղամարդիկ, թե կանայք, թե աշխարհիկ մարդիկ, թե հոգևորականներ։ Կուսակրոն հոգևորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը։

Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա՝ վերը նշված չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ։ Հետագայում Խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը և այլ հնարավոր հարցեր։

Հասկանում եմ, որ Համակարգող խմբի անդամության վերը նշված չափանիշների մեծ մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով։

Վերը նշված չափանիշներին համապատասխանելու պարագայում, խնդրում եմ Համակարգող խմբի կազմում ընդգրկվելու համար Ձեր անուն–ազգանունը, հեռախոսի համարը ուղարկել [emailprotected] էլ․ փոստի հասցեին, Subject տողում գրելով՝ Համակարգող խումբ։

Խնդրում եմ կարճ գրել նաև Ձեր մասնագիտության եւ/կամ զբաղմունքի մասին։ Համակարգող խմբի ձևավորումը տեղի կունենա աշխատանքային կարգով, մինչև Խումբը ինքը կորոշի հայտարարել իր մասին։

Մեր այս գործունեության ընթացքում գայթակղության բազմաթիվ խոսքեր են հնչելու, մեզ մեղադրելու են ամենատարբեր մեղքերում։ Այդ ամենին նայեք Ձեր հոգու աչքերով, լսեք մեր կենդանի Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ձայնը և առաջնորդվեք ըստ այդմ»։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 12-ին` ժամը 14.00-ից 18.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,- ասված է

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին և հայ ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին և հայ ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են թուրքական կամ ադրբեջանական հետք տեսնել։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ