Skip to content

Իտալիայում քաղաքացիություն ստանալուն վերաբերող հանրաքվեն խափանվել է ցածր մասնակցության պատճառով

Իտալիայում քաղաքացիություն ստանալուն վերաբերող հանրաքվեն խափանվել է ցածր մասնակցության պատճառով

Իտալիայում խափանվել է քաղաքացիություն ստանալու ժամկետը 10-ից 5 տարի կրճատելու համար անցկացվող հանրաքվեն։ Պատճառը քաղաքացիների ցածր մասնակցությունն է։ Այդ մասին հայտնել են Al Jazeera-ն և BBC-ն:

Իտալիայում քաղաքացիության և աշխատաշուկայի վերաբերյալ հանրաքվեի ավարտից հետո քվեարկության էր դրվել հինգ սոցիալ-տնտեսական հարց։ Ամենավիճահարույց առաջարկը եղել է քաղաքացիություն ստանալու համար սպասման ժամկետը 5 տարով կրճատելը։ Վարչապետ Ջորջա Մելոնին կոչ է արել քաղաքացիներին չմասնակցել քվեարկությանը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ երկու օրվա ընթացքում քվեարկության մասնակիցների թիվը չի գերազանցել 30 %-ը։ Որոշմանը իրավական ուժ տալու համար անհրաժեշտ է 50 %-ից ոչ պակաս մասնակցություն։ Իտալիայում օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկն արել են ընդդիմադիր կուսակցությունները, որոշ հասարակական կազմակերպություններ և երկրի ամենամեծ արհմիությունը՝ Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան։

ԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Մաուրիցիո Լանդինին, քննադատելով ցածր մասնակցությունը, այն որակել է որպես Իտալիայում «ակնհայտ ժողովրդավարական ճգնաժամի» նշան։ Իսկ վարչապետ Մելոնիի «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը սոցիալական ցանցերում նշել է, որ հանրաքվեի «միակ իրական նպատակը» վարչապետի կառավարության տապալումն է։

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 12-ին` ժամը 14.00-ից 18.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,- ասված է

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին և հայ ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին և հայ ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են թուրքական կամ ադրբեջանական հետք տեսնել։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ