Skip to content

Ավստրիայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել

Ավստրիայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել

Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում հունիսի 10-ի առավոտյան հրաձգության հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել, այդ թվում՝ հարձակվողը։ Երկու տասնյակից ավելի մարդ վիրավորվել է։ Այդ մասին հաղորդել են ավստրիական Kronen Zeitung թերթը և APA լրատվական գործակալությունը։

Ըստ ոստիկանության՝ զոհերի թվում կան երեխաներ և ուսուցիչներ, սակայն նրանց մասին ճշգրիտ տեղեկություններ դեռևս չեն հայտնում։ Հարձակման համար կասկածվում է աշակերտներից մեկը, որը, ենթադրաբար, ինքնասպան է եղել։ Նրա մարմինը հայտնաբերել են դպրոցի զուգարաններից մեկում։

Կանցլեր Քրիստիան Շտոկերը չեղարկել է օրվա իր բոլոր հանդիպումները։ Ներքին գործերի նախարարը մեկնել է Գրաց։

«Գրացի դպրոցում տեղի ունեցած կրակոցներն ազգային ողբերգություն են, որը խորապես ցնցել է մեր ամբողջ երկիրը։ Բառեր չկան նկարագրելու այն ցավը և վիշտը, որը մենք բոլորս՝ ամբողջ Ավստրիան, զգում ենք այս պահին»,- X-ի իր էջում գրել է կանցլերը։

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 12-ին` ժամը 14.00-ից 18.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,- ասված է

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին և հայ ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին և հայ ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են թուրքական կամ ադրբեջանական հետք տեսնել։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ