Skip to content

Անօթևան մնացածները կապահովվեն թե՛ կեցության վայրով, թե պայմաններով. ՏԿԵ նախարարը՝ Ճամբարակում

Անօթևան մնացածները կապահովվեն թե՛ կեցության վայրով, թե պայմաններով. ՏԿԵ նախարարը՝ Ճամբարակում

«Նյութական վնասը գնահատվում է. խնդրով զբաղվում է Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը»,- նշել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, որը հրատապ մեկնել է Ճամբարակ:

Նա ընդգծել է, որ էլի են եղել նման իրավիճակներ, և կառավարությունը բոլոր դեպքերում պատշաճ արձագանքել է:

«Տարածքում առկա հյուրանոցային համարները գույքագրված են, և անօթևան մնացածները կապահովվեն թե՛ կեցության վայրով, թե պայմաններով»,- վստահեցրել է Խուդաթյանը:

Ավելի վաղհայտնել էինք, որՃամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Ըստ նախնականտվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ, կան հոսպիտալացվածներ և 4 զոհ:
Նշենքնաև, որՃամբարակի պայթյունի գործով ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են չկայանալ ՑԱՀԱԼ-ի հարձակման պատճառով

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են չկայանալ ՑԱՀԱԼ-ի հարձակման պատճառով

Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Ալաեդդին Բորուջերդիի խոսքով՝ ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը տեղի չի ունենա Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության տարածքի վրա