Skip to content

Իրանի միջուկային համաձայնագրի հարցում պակաս վստահ եմ, քան մի քանի ամիս առաջ. Թրամփ

Իրանի միջուկային համաձայնագրի հարցում պակաս վստահ եմ, քան  մի քանի ամիս առաջ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը պակաս լավատես է դարձել Թեհրանի հետ միջուկային հարցի շուրջ համաձայնագիր կնքելու հնարավորության հարցում։

«Ես շատ պակաս վստահ եմ, քան մի քանի ամիս առաջ, որ հնարավոր է համաձայնության գալ»,- Թրամփը Վաշինգտոնի և Թեհրանի միջև Իրանի միջուկային հարցի վերաբերյալ բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակը մեկնաբանել է Pod Force One փոդքասթում:

Ամերիկյան վարչակազմի ղեկավարը հավելել է, որ անկախ նրանից՝ Թեհրանը գործարք կկնքի Վաշինգտոնի հետ, թե ոչ, Միացյալ Նահանգները թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ։ ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ ինքը կնախընտրեր հարցը լուծել խաղաղ ճանապարհով, սակայն վստահ չէ, որ Իրանն էլ նույնն է ցանկանում։

Թեհրանն էլ պնդել է խաղաղ նպատակներով ուրանը հարստացնելու իր իրավունքը՝ նշելով, որ պատրաստ է միջուկային ծրագրի սահմանափակմանը՝ ամերիկյան պատժամիջոցների ամբողջական վերացման դիմաց: Վաշինգտոնը, ընդհակառակը, ձգտում է հասնել միջուկային ծրագրի լիակատար դադարեցման։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են չկայանալ ՑԱՀԱԼ-ի հարձակման պատճառով

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են չկայանալ ՑԱՀԱԼ-ի հարձակման պատճառով

Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Ալաեդդին Բորուջերդիի խոսքով՝ ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը տեղի չի ունենա Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության տարածքի վրա