Հայկական Սփյուռքը

Հայկական Սփյուռքը հավաքական մի կառույց է, որն ընդգրկում է այն հայերին, ովքեր սփռվել և շարունակվում են սփռվել իրենց բնիկ հայենիք Արևելյան Անատոլիայից և հարավային Կովկասի լեռներից դեպի աշխարհի տարբեր ծայրեր` ներառյալ վեց մայրցամաքները: Հայկական Սփյուռքը գոյություն է ունեցել հայերի պատմության ամբողջ ընթացքում, հաճախ որպես հետապնդումների հետևանք և ավելի հազվադեպ որպես տնտեսական հնարավորությունների արդյունք: Ժամանակակից Հայկական Սփյուռքը մեծապես ձևավորվել էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո` ի հետևանք Հայոց ցեղասպանության, որը Օսմանյան Կայսրության տեղի հայ ազգաբնակչության նախապես պլանավորված բնաջնջում էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Հայերը, ովքեր կարողացան գոյատևել, սփռվեցին աշխարհի տարբեր մասերում (մոտ կես միլիոն) և ստեղծեցին նոր հայկական համայնքներ` հեռու իրենց հայրենի հողից:

Ամուսնությունների և սերունդների բազմացման շնորհիվ Ցեղասպանությունից փրկված հայերի տոհմածառին պատկանող հայերի քանակը սփյուռքում այժմ կազմում է մի քանի միլիոն: Սովետական միության  անկումից հետո Հայաստանի մոտ մեկ միլիոն հայեր միացան Հայկական Սփյուռքին` մեծապես որպես Հայստանում տիրող տարբեր տնտեսական պայմանների արդյունք:

Այսօր հայկական սփյուռքը կազմված է այն հայերից բաղկացած համայնքներից, ովքեր ապրում են Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից և Վրաստանի Ջավախք շրջանից դուրս, քանի որ այս տարածաշրջանները կազմում են հայերի հայրենիքը: Ամբողջ աշխարհում ապրող հայերի քանակը հաշվվում է 11.000.000. Դրանցից մոտ 3.300.000-ը ապրում են Հայաստանում, 140.000 չճանաչված մեծամասնությունը ապրում են Լեռնային Ղարաբաղում (նախկինում Սովետական Ադրբեջանի ինքնավար պետություն) և 120.000` հարևան Վրաստանի Ջավախքի մարզում: Հայկական Սփյուռքը կազմում է այդպիսով 7.000.000-ից 8.000.000 միլիոն բնակչություն (ամենամեծ համայնքները գտնվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Արգենտինայում, Լիբանանում, Սիրիայում, Իրանում, Կանադայում, Ուկրաինայում, Հունաստանում և Ավստրալիայում): (Տես բնակչության քանակի դիագրամը ըստ երկրների): Աշխարհի հայ ազգաբնակչության միայն մեկ երրորդն է ապրում Հայաստանում, և Առաջին համաշխարհային պատերազմից առաջ նրանց հայրենիքը մինչև 1920-ականները ներկայիս Հայաստանից վեց անգամ շատ բնակչություն էր ընդգրկում` ներառյալ Թուրքիայի արևելյան շրջանները, Իրանի հյուսիսային մասը, Վրաստանի հարավային մասը, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի Նախիջևանի մարզը:

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47