Skip to content

Հյուսիսային Իռլանդիայում ցուցարարների հետ բախման ժամանակ 17 ոստիկան է վիրավորվել

Հյուսիսային Իռլանդիայում ցուցարարների հետ բախման ժամանակ 17 ոստիկան է վիրավորվել

Հունիսի 11-ի երեկոյան Հյուսիսային Իռլանդիայի Բալիմենա քաղաքում միգրանտների դեմ կրկին բողոքի ցույցեր են սկսվել, որոնք շուտով վերածվել են զանգվածային անկարգությունների: Ցուցարարները վնասել են ներգաղթյալների տները, այրել մեքենաները և ոստիկանների վրա նետել դյուրավառ հեղուկով շշեր ու աղյուսներ:

Բախման ժամանակ 17 ոստիկան է վիրավորվել: Հինգ ցուցարար ձերբակալվել է: Իրաապահ մարմինները ջրցան մեքենաներով ցրել են ցուցարարներին Միգրանտների դեմ բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 9-ի երեկոյան, երբ 14-ամյա ռումինացի երկու դեռահաս մեղադրվել են իրենց տարեկից աղջկան բռնաբարելու փորձի համար:

Ցույցերից մի քանի ժամ առաջ դատարանում դեռահասների փաստաբանը հայտարարել է, որ նրանք կտրականապես հերքում են առաջադրված մեղադրանքները։ Ցուցարարները որոշ տների վրա թողել են բնակիչների ազգությունը նշող գրառումներ:

Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար Միշել Օ’Նիլը կոչ է արել անհապաղ դադարեցնել Բալիմենայում տեղի ունեցող անկարգությունները, նա դրանք անվանել է «մաքուր ռասիզմ»: «Պատասխանատուները բացի վախից և ատելությունից, հասարակությանը ոչինչ չեն բերում»,- ասել է նա:

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մխիթար Հայրապետյանն այցելել է «Սիսկո Սիսթեմս» ընկերության հայաստանյան գրասենյակ

Մխիթար Հայրապետյանն այցելել է «Սիսկո Սիսթեմս» ընկերության հայաստանյան գրասենյակ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «Սիսկո Սիսթեմս» ընկերության հայաստանյան գրասենյակ, որտեղ ընկերության ինժեներական գծով տնօրեն Արսեն Մանուկյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության

Իրանական հրթիռները երկու անգամ հարվածել են Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին

Իրանական հրթիռները երկու անգամ հարվածել են Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին

Իրանցի զինվորականները պատանդ են վերցրել խոցված իսրայելական ինքնաթիռի կին օդաչուին, հաղորդում է Tasnim գործակալությունը։ Իրանը հարվածներ է հասցնում Իսրայելում գտնվող տասնյակ թիրախների, այդ թվում՝ ռազմական