Skip to content

Ընտրապիղծը և սրբապիղծը․ Հայկ Կոնջորյանն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը

Ընտրապիղծը և սրբապիղծը․ Հայկ Կոնջորյանն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը, որում վերջինս համեմատականներ է անցկացրել 20-րդ դարի սկզբին Ռուսաստանում ընդունված օրենքի և Հայաստանում կաթողիկոսի ընտրությունների պահանջի մասին վարչապետի հայտարարության միջև։

«Ընտրապիղծը և սրբապիղծը: Ո՞վ է ավելի մեծ հանցանք գործել սեփական ժողովրդի հանդեպ` ընտրապի՞ղծը, ով գողացել է ժողովրդի ընտրությունը, նրան մատնել աղքատության ու պանդխտության` սեփական ժողովրդին դնելով գիշատիչ թալանչիների երախում: Թե՞ սրբապիղծը, ով այդ նույն թալանչիների հետ ուս-ուսի տված` մարդկանց դժբախտության և աղքատության վրա կառուցել է սեփական սրբապիղծ գոյությունը»,- գրել է Կոնջորյանը։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Իսրայելում Հայաստանի դեսպանությունը դիմել է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին

Իսրայելում Հայաստանի դեսպանությունը դիմել է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին

Նկատի ունենալով Իսրայելի Պետությունում ստեղծված իրավիճակը՝ Իսրայելում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հորդորում է երկրի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հետևել պաշտոնական ցուցումներին և արտակարգ իրավիճակների

Մխիթար Հայրապետյանն այցելել է «Սիսկո Սիսթեմս» ընկերության հայաստանյան գրասենյակ

Մխիթար Հայրապետյանն այցելել է «Սիսկո Սիսթեմս» ընկերության հայաստանյան գրասենյակ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «Սիսկո Սիսթեմս» ընկերության հայաստանյան գրասենյակ, որտեղ ընկերության ինժեներական գծով տնօրեն Արսեն Մանուկյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության

Իրանական հրթիռները երկու անգամ հարվածել են Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին

Իրանական հրթիռները երկու անգամ հարվածել են Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին

Իրանցի զինվորականները պատանդ են վերցրել խոցված իսրայելական ինքնաթիռի կին օդաչուին, հաղորդում է Tasnim գործակալությունը։ Իրանը հարվածներ է հասցնում Իսրայելում գտնվող տասնյակ թիրախների, այդ թվում՝ ռազմական