Skip to content

ԵՄ գործընկերների հետ քննարկեցինք տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր․ Արման Եղոյան

ԵՄ գործընկերների հետ քննարկեցինք տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր․ Արման Եղոյան

Ժ-ում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահԱրմանԵղոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որԱԺ գործընկերների` Հայկ Կոնջորյանի և Տաթևիկ Գասպարյանի հետ Եվրոպական միության խորհրդարանում հանդիպել են ԵՄ գործընկերների հետ, քննարկել ՀՀ֊ԵՄ հարաբերություններին, դրանցում ԵՄ անդամ երկրների դերին, ինչպես նաև` տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր։

«Մասնավորապես հանդիպեցինք՝

Անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի (SEDE) նախագահ Մարի֊Ագնես Շտրակ֊Ցիմերմանին (Գերմանիա),

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ուրմաս Պաետին (Էստոնիա),

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և անվտանգության ու պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ալբերիկո Գամբինոյին (Իտալիա),

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկուն (Գերմանիա),

Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանին (Սլովակիա),

Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության` ԵԺԿ֊ի արտաքին հարցերով համակարգող Միխայել Գալլերին (Գերմանիա),

Եվրախորհրդարանի Բյուրոյի անդամ, Հայաստանի հարցով նախկին զեկուցող Անդրեյ Կովաչևին (Բուլղարիա),

պատգամավորներ Մայքլ Մաքնամարային (Իռլանդիա), Մալգոժատա Գոշյեվսկային (Լեհաստան), Նիկոլյա Բեյին (Ֆրանսիա), Բենուա Կասաղին (Բելգիա), Թաներ Կաբիլովին (Բուլղարիա), Պետրաս Աստրավիչիուսին (Լիտվա), Անդրաշ Լասլոյին (Հունգարիա), Դիանա Ռիբա ի Խիներին (Իսպանիա)»,- գրել է նա։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մխիթար Հայրապետյանն այցելել է «Սիսկո Սիսթեմս» ընկերության հայաստանյան գրասենյակ

Մխիթար Հայրապետյանն այցելել է «Սիսկո Սիսթեմս» ընկերության հայաստանյան գրասենյակ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «Սիսկո Սիսթեմս» ընկերության հայաստանյան գրասենյակ, որտեղ ընկերության ինժեներական գծով տնօրեն Արսեն Մանուկյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության

Իրանական հրթիռները երկու անգամ հարվածել են Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին

Իրանական հրթիռները երկու անգամ հարվածել են Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին

Իրանցի զինվորականները պատանդ են վերցրել խոցված իսրայելական ինքնաթիռի կին օդաչուին, հաղորդում է Tasnim գործակալությունը։ Իրանը հարվածներ է հասցնում Իսրայելում գտնվող տասնյակ թիրախների, այդ թվում՝ ռազմական