Skip to content

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին։
Հանդիպման ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը Հանրապետության նախագահին է ներկայացրել քաղաքաշինության ոլորտում իրականացվող ընթացիկ ծրագրերը, զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև նախատեսվող բարեփոխումների հիմնական ուղղությունները։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկրի տարածքային համաչափ զարգացման, նոր բնակավայրերի և բնակելի միջավայրի ձևավորման, սեյսմիկ անվտանգության բարձրացման, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերի բարելավման գործընթացներին։
Նախագահ Խաչատուրյանը կարևորել է ոլորտում համակարգային ու ռազմավարական մոտեցումների իրականացումը՝ նպատակ ունենալով ապահովել արդյունավետ և կայուն զարգացում։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի առթիվ

Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա

Նեթանյահուն կոչով դիմել է իրանցիներին

Նեթանյահուն կոչով դիմել է իրանցիներին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչով դիմել է իրանցիներին։ Նա կոչ է արել ապստամբել։ Այդ մասին ասված է Նեթանյահուի ուղերձում, որը հրապարակել է ամերիկյան NBC հեռուստաալիքը։