Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողություն մշակելու հրամանը տվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ անցյալ տարվա նոյեմբերին։ Այդ մասին նա հայտարարել է հունիսի 13-ին՝ իր ելույթի ժամանակ։
Իսրայելի վարչապետը նշել է, որ դրա իրականացումը սկզբնապես նախատեսված է եղել 2025 թվականի ապրիլի վերջին, սակայն տարբեր պատճառներով գործողության ամսաթիվը հետաձգվել է։
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եխիել Լեյտերն էլ Fox News-ի եթերում հայտարարել է, որ Իրանում Իսրայելի ռազմական գործողության վերջին փուլը կլինի Ֆորդոյի միջուկային օբյեկտի վերացումը։ Նա նշել է, որ «խոր գետնի տակ» գտնվող Ֆորդոյում հավաքված են հարստացված ուրանն ու սպառազինությունը, այդ իսկ պատճառով այդ օբյեկտն Իրանում ամենապաշտպանվածն է: