Skip to content

Մխիթար Հայրապետյանն այցելել է «Սիսկո Սիսթեմս» ընկերության հայաստանյան գրասենյակ

Մխիթար Հայրապետյանն այցելել է «Սիսկո Սիսթեմս» ընկերության հայաստանյան գրասենյակ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «Սիսկո Սիսթեմս» ընկերության հայաստանյան գրասենյակ, որտեղ ընկերության ինժեներական գծով տնօրեն Արսեն Մանուկյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել ընկերության գործունեությանը, կատարվող ինժեներական և գիտահետազոտական աշխատանքին, ինչպես նաև առաջիկա ծրագրերին և առկա մարտահրավերներին:

Նախարար Հայրապետյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կառավարության՝ ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերն ու նախաձեռնությունները՝ կարևորելով ներդրումների ապահովման շարունակական և կայուն գործընթացը:

Արսեն Մանուկյանը, իր հերթին, անդրադառնալով ընկերության ձեռքբերումներին, ընդգծել է հայաստանյան գրասենյակի կողմից թողարկվող արտադրանքի՝ մասնավորապես աշխարհում առկա նորագույն տեխնոլոգիաներով և գործիքներով կիսահաղորդիչների նախագծման բարձր որակի ապահովումը, ընկերության տարբեր խմբերի աշխատանքը, ինչը նպաստում է աշխատակիցների թվի պարբերաբար ավելացմանն ու հայաստանյան շուկայում ընկերության գործունեության ընդլայնմանը:

Ներկայացվել են նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) Cadence ընկերության հետ համատեղ «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման» ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիայի հիմնման և գործունեության վերաբերյալ մանրամասներ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը և «Սիսկո Սիսթեմս» ընկերության Սարքավորումների ճարտարագիտության ղեկավար Վահե Եղիազարյանը:

Ընկերությունը հանդիսանում է համաշխարհային «Սիսկո Սիսթեմսի» հայաստանյան մասնաճյուղը, Հայաստանում մասնագիտացած է ինտեգրալ սխեմաների (Integrated Circuits) հետազոտության և նախագծման ոլորտում։

Հայաստանում գործող թիմը զբաղվում է ASIC ինտեգրալ սխեմաների նախագծման ամբողջական գործընթացով՝ սկսած սխեմայական (RTL) նախագծումից մինչև ֆիզիկական իրականացում և tape-out։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Պակիստանը աջակցություն է հայտնել Իրանին

Պակիստանը աջակցություն է հայտնել Իրանին

Հեռախոսազրույց են ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Պակիստանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհակ Դարը: Պակիստանցի դիվանագետը խստորեն դատապարտել է Իրանի դեմ իսրայելական

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Աբբաս Արաղչիի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Աբբաս Արաղչիի հետ

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ: «Քննարկեցինք վերջին զարգացումները և մտքեր փոխանակեցինք առկա իրավիճակի շուրջ։ Հայաստանի

ՌԴ ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Բաքվին՝ իր քաղաքացիներին Իրանից տարհանելու համար

ՌԴ ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Բաքվին՝ իր քաղաքացիներին Իրանից տարհանելու համար

Ռուսաստանի արտգործնախարարությունը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին Ռուսաստանի քաղաքացիներին Իրանից տարհանելու հարցում օգնության համար։ Նշվում է, որ Իրանում և Ադրբեջանում ՌԴ դեսպանությունների մասնակցությամբ 86 հոգուց բաղկացած