Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արտակարգ նիստ է հրավիրել ռազմաքաղաքական կաբինետի մասնակցությամբ, հաղորդում է վարչապետի աշխատակազմը։
«Վարչապետն այս րոպեներին անցկացնում է ռազմաքաղաքական կաբինետի նիստ»,- ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ բանակային լրատվական ծառայությունը հաղորդել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը սկսել են հարվածներ հասցնել Թեհրանի ռազմական օբյեկտներին՝ զուգահեռաբար աշխատելով Իրանից արձակված հրթիռները որսալու ուղղությամբ։