Skip to content

Իրանը հարվածել է Իսրայելի գիտահետազոտական ինստիտուտին՝ ի պատասխան իրանցի գիտնականների սպանության

Իրանը հարվածել է Իսրայելի գիտահետազոտական ինստիտուտին՝ ի պատասխան իրանցի գիտնականների սպանության

Իրանը հարված է հասցրել Խաիմ Վեյցմանի անվան գիտահետազոտական ​​ինստիտուտին, որը գտնվում է Իսրայելի Ռեհովոտ քաղաքում՝ Թել Ավիվից հարավ-արևելք՝ ի պատասխան Իսրայելի կողմից իրանցի միջուկային գիտնականների սպանության, հաղորդում է Fars լրատվական գործակալությունը։

New York Times թերթը, վկայակոչելով լուսանկարները, ավելի վաղ հայտնել էր, որ Վեյցմանի անվան ինստիտուտը վնասներ է կրել կիրակի երեկոյան Իրանի կողմից Իսրայելին հասցված հարվածների հետևանքով։
«Այս տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է իրանական հրթիռը հարվածում Վեյցմանի ինստիտուտին։ Հարվածը, ըստ ամենայնի, Իսրայելի կողմից իրանցի միջուկային գիտնականների սպանության պատասխանն է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Թերթի տեղեկություններով՝Վեյցմանի անվան գիտահետազոտական ​​ինստիտուտը Իսրայելի կարևորագույն գիտական կենտրոններից է:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մերցը կոչ է անում G7-ին միասնական լինել Իրանի, Իսրայելի և համաշխարհային ճգնաժամերի հարցում

Մերցը կոչ է անում G7-ին միասնական լինել Իրանի, Իսրայելի և համաշխարհային ճգնաժամերի հարցում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հույս է հայտնել, որ Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի առաջնորդները կկարողանան ընդհանուր լեզու գտնել չորս հիմնական սկզբունքների շուրջ՝ Իսրայելի և Իրանի միջև