Skip to content

Թեհրանի «Շահրան» նավթի պահեստում բռնկված հրդեհը վերցվել է վերահսկողության տակ

Թեհրանի «Շահրան» նավթի պահեստում բռնկված հրդեհը վերցվել է վերահսկողության տակ

Թեհրանի հյուսիսում գտնվող «Շահրան» նավթի պահեստում և Իրանի մայրաքաղաքի հարավում գտնվող վառելիքի պահեստում բռնկված հրդեհները վերահսկողության տակ են։ Այդ մասին հայտնում է Իրանի նավթի նախարարության հետ առնչություն ունեցող Shana լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ Shana-ն հայտնել էր, որ Իսրայելը հարվածել է «Շահրան» նավթի պահեստին և Թեհրանի հարավում գտնվող վառելիքի պահեստին։

«Արագ արձագանքման խմբերը անմիջապես ժամանել են, և իրավիճակն այժմ վերահսկողության տակ է»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ։

«Շահրան» նավթի պահեստում կրակ է բռնկվել միայն երկու-երեք ռեզերվուարում, հրշեջները աշխատում են հրդեհը տեղայնացնելու ուղղությամբ, ավելի վաղ հայտարարել էր Թեհրանի հրշեջ ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ջալալ Մալեքին։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Իսրայելը հայտարարել է Իրանի արևմուտքում թիրախներին հարվածների մասին

Իսրայելը հայտարարել է Իրանի արևմուտքում թիրախներին հարվածների մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱՀԱԼ) «տասնյակ թիրախներ» են խոցել Իրանի արևմուտքում՝ օգտագործելով «երկիր-երկիր» դասի հրթիռներ, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ