Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է Թեհրանի ոստիկանական շենքին՝ վիրավորելով անվտանգության մի քանի աշխատակցի, հաղորդում է իրանական Fars պետական լրատվական գործակալությունը։
«Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակումների շրջանակներում Թեհրանի ոստիկանական շենքին հարված է եղել թշնամու անօդաչու թռչող սարքերից մեկով, ինչի հետևանքով շինությանն աննշան վնաս է հասցվել և անվտանգության մի քանի աշխատակից է վիրավորել», — ասվում է հաղորդագրության մեջ։