Skip to content

Մենք շուտով խաղաղություն կունենանք Իսրայելի և Իրանի միջև. Թրամփ

Մենք շուտով խաղաղություն կունենանք Իսրայելի և Իրանի միջև. Թրամփ
Իրանն ու Իսրայելը պետք է գործարք կնքեն, և կկնքեն գործարք: Մենք շուտով խաղաղություն կունենանք Իսրայելի և Իրանի միջև։ Այժմ շատ զանգեր և հանդիպումներ են տեղի ունենում։ Ես շատ բան եմ անում և երբեք ոչ մի բանի համար գովասանքի չեմ արժանանում, բայց դա նորմալ է, մարդիկ հասկանում են: Այդ մասին Truth Social հարթակում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփը:

Նա նշել է որ Իրանն ու Իսրայելի համաձայնությունը կլինի այնպես, ինչպես ինքը «ստիպել է» Հնդկաստանին և Պակիստանին անել դա՝ այդ դեպքում օգտագործելով Միացյալ Նահանգների հետ Առևտրային համաձայնագիրը՝ բանականություն, համախմբվածություն և ողջամտություն բերելու երկու հիանալի առաջնորդների հետ բանակցություններին, ովքեր կարողացել են արագ որոշում կայացնել և կանգ առնել։

«Բացի այդ, իմ պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում Սերբիան և Կոսովոն լարված և ծանր պայքարի մեջ էին, ինչը շարունակվում էր տասնամյակներ, և այս երկարատև հակամարտությունը պատրաստ էր վերածվել պատերազմի։ Ես կանգնեցրի այն (Բայդենը վնասել է երկարաժամկետ հեռանկարներին որոշ շատ հիմար որոշումներով, բայց ես այն կրկին կշտկեմ)։ Մեկ այլ դեպք է Եգիպտոսը և Եթովպիան, և նրանց պայքարը հսկայական ամբարտակի շուրջ, ինչն ազդեցություն ունի հոյակապ Նեղոս գետի վրա։ Խաղաղություն է, գոնե առայժմ, իմ միջամտության շնորհիվ»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Իսրայելը հայտարարել է Իրանի արևմուտքում թիրախներին հարվածների մասին

Իսրայելը հայտարարել է Իրանի արևմուտքում թիրախներին հարվածների մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱՀԱԼ) «տասնյակ թիրախներ» են խոցել Իրանի արևմուտքում՝ օգտագործելով «երկիր-երկիր» դասի հրթիռներ, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ

Մերցը կոչ է անում G7-ին միասնական լինել Իրանի, Իսրայելի և համաշխարհային ճգնաժամերի հարցում

Մերցը կոչ է անում G7-ին միասնական լինել Իրանի, Իսրայելի և համաշխարհային ճգնաժամերի հարցում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հույս է հայտնել, որ Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի առաջնորդները կկարողանան ընդհանուր լեզու գտնել չորս հիմնական սկզբունքների շուրջ՝ Իսրայելի և Իրանի միջև