ՀՀ վարչապետը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի առթիվ:

Ուղերձում նշված է.

«Հայաստանի հրեական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,  Սիրելի՛ հայրենակիցներ,  Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ Հաշանայի կապակցությամբ:  Այս պայծառ տոնի առթիվ մաղթում եմ ձեզնից յուրաքանչյուրին և Հայաստանի ողջ հրեական համայնքին առաջընթաց ու հաջողություն: Թո՛ղ գալիք նոր տարին Հայաստանի մեր հրեա հայրենակիցների համար լինի խաղաղության, արարման և լիության տարի:  Թո՛ղ հրեական համայնքը, հայերի և մյուս համայնքների հետ միասին, շարունակի իր դարավոր և անխափան ընթացքը:  Շնորհավո՛ր Ռոշ Հաշանա»:

Աղբյուրը՝  ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԿԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

I think it is not dangerous for TRIPP, Simonyan on developments in Middle East and Iran

Կարծում եմ, որ TRIPP-ի համար դա վտանգավոր չէ. Սիմոնյանը՝ Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունների մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյոք Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ կատարվող իրադարձությունները վտանգավոր չե՞ն TRIPP նախագծի համար։ Սիմոնյանը կարծիք հայտնեց՝