Skip to content

Վուչիչը 12 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Ուկրաինա

Վուչիչը 12 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել է Ուկրաինա

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը չորեքշաբթի այցելել է Ուկրաինա: 12 տարվա նախագահության ընթացքում դա նրա առաջին այցն է այդ երկիր։

Սերբիայի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ մեկօրյա այցի ընթացքում Վուչիչը կմասնակցի Օդեսայում կայանալիք Ուկրաինա-Հարավարևելյան Եվրոպա գագաթնաժողովին: Արևմտյան լրատվամիջոցները հաղորդում են, որ գագաթնաժողովին կմասնակցեն Հարավարևելյան Եվրոպայի 12 երկրի բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Euronews-ի եվրոպական քաղաքական աղբյուրների փոխանցմամբ՝ Սերբիայի նախագահի մասնակցությունը գագաթնաժողովին ցույց է տալիս, որ Ուկրաինայումպատերազմի հարցում Բելգրադը մոտենում է ԵՄ-ի դիրքորոշմանը։

Սերբիան ներկայանում է որպես չեզոք երկիր Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հարցում, սակայն վերջերս Վուչիչի այցը Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մասնակցելու Հաղթանակի օրվա շքերթին, արժանացել է Բրյուսելի խիստ քննադատությանը: ԵՄ ղեկավարությունը կտրուկ նախազգուշացրել է՝ նշելով, որ Վուչիչի այցը Մոսկվա կխախտի ԵՄ անդամակցության չափանիշները և հնարավոր է վնասի Միությանն անդամակցելու գործընթացին։

Euronews-ի եվրոպական քաղաքական աղբյուրների փոխանցմամբ՝ Վուչիչի մասնակցությունը Օդեսայում կայանալիք գագաթնաժողովին կնպաստի, որ Բրյուսելը վերսկսի ու արագացնի Սերբիայի հետ ԵՄ ընդլայնման շուրջ աշխատանքը: Այս համատեքստում, որպես ժեստ Սերբիային, Ուկրաինան Կոսովոյին չի հրավիրել գագաթնաժողովին:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են չկայանալ ՑԱՀԱԼ-ի հարձակման պատճառով

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են չկայանալ ՑԱՀԱԼ-ի հարձակման պատճառով

Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Ալաեդդին Բորուջերդիի խոսքով՝ ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը տեղի չի ունենա Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության տարածքի վրա