Skip to content

Եկեղեցու դեմ որևէ գործընթաց չկա. Արայիկ Հարությունյան

Եկեղեցու դեմ որևէ գործընթաց չկա. Արայիկ Հարությունյան

Բազմիցս առիթ ունեցել ենք խոսելու, այսպես ասած, նախկին թալանչիներին պատասխանատվության կանչելու թեմայով: Երեկ՝ Կառավարության նիստի ժամանակ, այդ հարցին անդրադարձ եղել է, ինստիտուտները սկսել են աշխատել: Մենք ուզում ենք, որ այդ ամենը ինստիտուցիոնալ լինի: Վարչապետը երեկ շատ հստակ ասաց՝ հեղափոխությունից հետո հնարավոր էր գնալ և այդ ամբողջ ապօրինի գույքը վերադարձնել պետությանը: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու 7 տարում ոչ մի թալանչի պատասխանատվության չի ենթարկվել:

Հարցին՝ ինչու չգնացին, Հարությունյանը նշեց՝ դա պետք էր անել ինստիտուցիոնալ, որովհետև դրա համար պետք էին օրենսդրական հիմքեր ու ինստիտուտներ:

Նրա խոսքով՝ եթե այդ ամենը համեմատենք մյուս երկրների հետ, որտեղ նմանատիպ գործընթացներ են եղել, շատ արդյունավետ է հիմա տեղի ունենում, քան այլ երկրներում նման ինստիտուտներ ստեղծելիս:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե վարչապետը հրահանգել էր ԱԱԾ-ին գտնել սատանաներին, բայց նրանց էլ չհաջողվեց գտնել, հիմա հերթը հասել է հոգևորականներին, Հարությունյանը նշեց. «Ինչ վերաբերում է սատանաներին, դրանք փակ կառույցներ են, և, վստահաբար, այն գործընթացները, որ տեղի են ունենում այդ կառույցներում, ուղղված են բարելավելու դրանց աշխատանքը, և դրանք շատ հաճախ չէ, որ լուսաբանվում են»:

Ինչ վերաբերում է հոգևորականներին, ասաց՝ նման գործընթացները ըստ տրամաբանության են գալիս օրակարգ:

«Երբ մյուս հարցերն իրենց լուծումներն են ստանում կամ ընթացքում են լինում, առաջանում են նաև նման խնդիրներ: Եկեղեցու հետ կապված՝ մենք նախկինում էլ, հատկապես վերջին տարիներին, ասել ենք, որ երբ Եկեղեցին որոշակի գործընթացներ է անում՝ միջամտելու քաղաքական գործընթացներին, երբեմն պետք է նաև պատրաստ լինել նրան, որ այլ հարցադրումներ կհնչեն քաղաքական դեմքերի կողմից, մասնավորապես այս հարցադրումը, որն արվել է»,- ասացվարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Ճշտող հարցին՝ արդյոք խոսքը անձնակա՞ն կյանքի մասին է, Հարությունյանը նշեց հետևյալը. «Անձնական կյանքին որևէ մեկը չի միջամտել, անձնական կյանքի հետ կապված բոլոր հարցադրումներն արվել են նույն ինստիտուտի՝ Եկեղեցու ինստիտուցիոնալ տրամաբանության մեջ, տվյալ դեպքում՝ կուսակրոնության ինստիտուտի վերաբերյալ, և հարցադրումները շարունակում են մնալ միայն այդ տրամաբանության մեջ՝ արդյոք վարչապետի բարձրացրած հարցերը ստանալո՞ւ են իրենց պատասխանները՝ դրական թե բացասական, այո՞, թե՞ ոչ»:

Դիտարկմանը, թե հարաբերվելու այդ ձևը չի՞ վնասում Եկեղեցուն և հենց պետության հեղինակությանը, ասաց, որ իրենք կարծում են՝ այդ հարցերի պատասխանները միայն առողջացնելու են Եկեղեցին՝ որպես ինստիտուտ:

Ճշտող հարցին՝ եթե Եկեղեցին չպատասխանի, ինչ քայլերի կդիմի իշխանությունը, պարզաբանեց՝ ըստ էության, այն քայլերի շրջանակում, որը տրված է իշխանությանը, գործադիր մարմնին՝ օրենքների և Սահմանադրության շրջանակում:

Հարությունյանը խուսափեց անուններ հնչեցնելուց և ընդգծեց՝ չի ցանկանում խառնվել որևէ մեկի անձնական կյանքին:

Հարցին՝ արդյոք սա արշա՞վ է Եկեղեցու դեմ, նա չհամաձայնեց՝ պնդելով, թե Եկեղեցու դեմ որևէ գործընթաց չկա:

Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ արդյոք իշխանությանն անհանգստացնո՞ւմ է, որ Եկեղեցին կարող է ուղղորդող նշանակություն ունենալ ընտրական գործընթացներում, արդյոք Եկեղեցին կարո՞ղ է օգտագործել իր հեղինակությունը, որը, ըստ սոցհարցումների, բավականին բարձր է, Հարությունյանը ասաց՝ վերջին զարգացումների շրջանակում ինքն անընդհատ լսում է այդ պնդումը:

«Ուզում եմ ձեզ մի բան ասել՝ այդ սոցհարցումները, որոնք արվում են, պետք է շատ ուշադիր նայել, թե տվյալ հարցին պատասխանելիս մեր հանրությունն ինչ նկատի ունի: Ես 100 տոկոս վստահությամբ կարող եմ ասել՝ եթե դուք՝ որպես զուտ ինստիտուտի նկատմամբ վստահությունից զատ, եկեղեցական, տվյալ դեպքում շրջանառության մեջ գտնվող անունները դնեք այդ հարցման մեջ, կունենաք բացարձակ այլ պատկեր տվյալ անձանց նկատմամբ:

Մի բան էլ եմ ուզում ավելացնել՝ 2021-ին ամբողջ Եկեղեցին, կաթողիկոսի գլխավորությամբ, քարոզում էր ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի»: Եվ հանրությունը գնաց և իր պատասխանը տվեց կաթողիկոսին և իր սպասավորներին:

Այն ժամանակ Եկեղեցու նկատմամբ վստահությունը՝ որպես ինստիտուտի, պակաս չէր, քան 2024 թվականին»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով՝ պետք չէ խառնել ինստիտուտը և եկեղեցականներին:

Նա վստահություն հայտնեց, որ եկեղեցականների վերաբերյալ հարցում անելու դեպքում կստացվի բացարձակապես այլ պատկեր:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾ

Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾ

ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության՝ հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները,