Իսրայելն ընդարձակել է Իրանի դեմ գործողությունները

Իսրայելն ընդարձակել է Իրանի դեմ գործողությունները

Իրանում իսրայելական հարվածներից զոհվել է 78 մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, ավելի քան 320 մարդ վիրավորվել է, որոնց մեծ մասը՝ քաղաքացիական անձինք։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում այդ մասին հայտարարել է Իրանի բանագնաց Ամիր Սայիդ Իրավանին։ Նա նշել է, որ Միացյալ Նահանգները հանցակից է կատարվածին։ ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյան էլ հայտարարել է, որ Իրանի համար շատ ծանր հետևանքներ կլինեն, եթե Թեհրանը թիրախավորի ԱՄՆ քաղաքացիներին, ամերիկյան ռազմակայանները կամ ենթակառուցվածքը։

Ի դեպ, Իսրայելին հասցված Իրանի պատասխան հարվածներից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Թեհրանի կենտրոնում, ողջունել Թել Ավիվին հասցված հարվածներն ու պահանջել, որ պատասխանն առավել կոշտ լինի: Միևնույն ժամանակ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ ընդլայնում են Իրանի տարածքում գործողության մասշտաբը:

Միջազգային զարգացումները՝ տեսաշարում։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47