Skip to content

Թրամփը չի կարող լիովին զգալ և հասկանալ ուկրաինացիների ցավը. Զելենսկի

Թրամփը չի կարող լիովին զգալ և հասկանալ ուկրաինացիների ցավը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ABC News-ի հետ հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որը ռուս-ուկրաինական պատերազմը համեմատել է մանկական ծեծկռտուքի հետ:

Զելենսկուն հարցրել են, թե արդյոք, նրա կարծիքով, Թրամփը հասկանո՞ւմ է Ուկրաինայում տառապանքների մասշտաբը՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությունները:

«Ես և Պուտինը այգու խաղահրապարակում կռվող երեխաներ չենք։ Նա մարդասպան է, ով եկել է այդ այգի՝ երեխաներին սպանելու համար»,- պատասխանել է Ուկրաինայի նախագահը։

Նրա խոսքով՝ Թրամփը չի կարող լիովին զգալ և հասկանալ ուկրաինացիների ցավը։

«Խոսքը նախագահ Թրամփի մասին չէ, ցանկացած մարդու, որ այստեղ չէ, հազարավոր մղոններ հեռու գտնվողները չեն կարող լիովին զգալ և հասկանալ այս ցավը»,- հավելել է Զելենսկին:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Կանադան Ուկրաինային ավելի քան 35 միլիոն կանադական դոլարի ռազմական աջակցություն կտրամադրի

Կանադան Ուկրաինային ավելի քան 35 միլիոն կանադական դոլարի ռազմական աջակցություն կտրամադրի

Կանադան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 35 միլիոն կանադական դոլարի (մոտ 25,5 միլիոն ԱՄՆ դոլար) ռազմական աջակցության հերթական փաթեթը: Այդ մասին, ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի նախագահն ու Պակիստանի վարչապետը

Հեռախոսազրույց են ունեցել Ադրբեջանի նախագահն ու Պակիստանի վարչապետը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել: Մտքերեն փոխանակվելԱդրբեջանի և Պակիստանի միջև տնտեսական, առևտրային, էներգետիկ, արդյունաբերական, ռազմական, գիտական, կրթական,