Skip to content

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել միջուկային զենքից հրաժարվելու համաձայնագիրը

Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել միջուկային զենքից հրաժարվելու համաձայնագիրը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ստորագրել համաձայնագիր, ըստ որի՝ երկիրը չի ունենա միջուկային զենք, հաղորդում է IRNA պետական լրատվական գործակալությունը։

«Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, ըստ որի՝ Իրանը չի ունենա միջուկային զենք, քանի որ մեր սկզբունքի համաձայն՝ միջուկային զենքն արգելված է։ Բայց եթե նպատակը Իրանին զրկելն է միջուկային իրավունքներից, ապա, բնականաբար, մենք պատրաստ չենք նման համաձայնագրի», — ասել է նախարարը հունիսի 15-ին դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք՝ Իսրայելի հարվածներից հետո Իրանը հրաժարվել է անցկացնել միջուկային համաձայնագրի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ բանակցությունների վեցերորդ փուլը, որը նախատեսված էր հունիսի 15-ին։

Իսրայելը հունիսի 13-ին սկսել է ավիահարվածներ հասցնել Իրանին՝ ձգտելով ոչնչացնել երկրի միջուկային և ռազմական օբյեկտները։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Իսրայելը հայտարարել է Իրանի արևմուտքում թիրախներին հարվածների մասին

Իսրայելը հայտարարել է Իրանի արևմուտքում թիրախներին հարվածների մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱՀԱԼ) «տասնյակ թիրախներ» են խոցել Իրանի արևմուտքում՝ օգտագործելով «երկիր-երկիր» դասի հրթիռներ, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ