Skip to content

2024-ին բյուջեով ֆինանսավորված 337 հեկտար անտառտնկում ենք իրականացրել. Հակոբ Սիմիդյան

2024-ին բյուջեով ֆինանսավորված 337 հեկտար անտառտնկում ենք իրականացրել. Հակոբ Սիմիդյան

Առաջին կարևոր ծախսը, որ արել ենք 2024 թվականին, օդի աղտոտվածության մոնիթորինգի 2 ավտոմատ կայանի ձեռքբերումն է, որոնք արդեն Երևանում են: Իրականացվում է դրանց տեղադրման գործընթացը: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

«Վատն այն է, որ 2 հատ ենք գնել, մեզ 14 հատ է պետք ամբողջ Հայաստանի մակերեսի համար, իսկ լավ լուրն էլ այն է, որ 3 հատի ձեռքբերման գործընթացը իրականացվում է մեր միջազգային գործընկերների հետ: Հույս ունեմ, որ հաջորդ տարի՝ գարնանը, ևս 3-ը կունենանք»,- հայտնեց նախարարը:

Լավ լուրերի շարքում Սիմիդյանը առանձնացրեց՝ 2024 թվականին բյուջեով ֆինանսավորված 337 հեկտար անտառտնկում են իրականացրել:

«Վերջին 4 տարում, 2025 թվականն էլ ներառյալ, շուրջ 3,2 միլիոն հատ ծառ է տնկվել անտառտնկման և անտառվերականգնման միջոցառման շրջանակում, նաև շուրջ 1100 հա անտառ միջազգային դրամաշնորհային ծրագրերի շրջանակում կամ ներսում գործող ՀԿ-ների մասնակցությամբ իրականացվել է»,- ասաց Հակոբ Սիմիդյանը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են չկայանալ ՑԱՀԱԼ-ի հարձակման պատճառով

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները կարող են չկայանալ ՑԱՀԱԼ-ի հարձակման պատճառով

Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի անդամ Ալաեդդին Բորուջերդիի խոսքով՝ ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների վեցերորդ փուլը տեղի չի ունենա Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության տարածքի վրա