Skip to content

590.000 դոլարի հափշտակության գործով մեղադրյալի ընտանիքը պատրաստակամություն է հայտնել տալ չհայտնաբերված 11.200 դոլարը

590.000 դոլարի հափշտակության գործով մեղադրյալի ընտանիքը պատրաստակամություն է հայտնել տալ չհայտնաբերված 11.200 դոլարը

11.200 դոլարը չի հայտնաբերվել, ներկա պահին այդ ուղղությամբ աշխատանքները շարունակում ենք: Բայց միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ մեղադրյալների հարազատները պատրաստակամություն են հայտնել գումարի մնացած մասը, այսինքն՝ 11.200 դոլարը վերականգնել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով ՔԿ կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում 590 հազար դոլարի հափշտակության գործին:

«Եթե ունենանք վերականգնում, շատ ավելի լավ, եթե՝ ոչ, ապա Քրեական դատավարության օրենսգրքում կա գույքի արգելադրման ինստիտուտ, որը հնարավորություն է տալիս պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու համար արգելանքներ կիրառել մեղադրյալների շարժական և անշարժ գույքերի վրա: Մեղադրյալներն ունեն այդպիսի գույքեր՝ թե՛ շարժական, թե՛ անշարժ, և վնասի վերականգնման դեպքում մենք այդ գույքի արգելադրման ինստիտուտը անպայման կկիրառենք»,- ասաց նա:

Արթուր Նահապետյանը նաև տեղեկացրեց, որ հանցագործության մասնակիցներից մեկի՝ ՔԿ-ումվարչության պետի պաշտոնակատարիընտանիքն է գումարը տալու պատրաստակամություն հայտնել:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ է գումարը ՔԿ-ում եղել, ոչ թե ԿԲ-ում, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պատասխանեց. «ԿԲ-ն հրաժարվել է գումարն ի պահ ընդունել և նորից վերադարձրել է ՔԿ: Մնացել է չհրկիզվող պահարանում»:

Թե ինչու է ԿԲ-ն հրաժարվել «ի պահ ընդունել» գումարը, այս պահին քննություն է ընթանում: Արթուր Նահապետյանըմիայն տեղեկացրեց, որ ԿԲ-ն ներկայացրել է հիմքերը, թե ինչու է հրաժարվել ընդունել գումարը՝ այլ մանրամասներ չհաղորդելով:

Հիշեցնենք, որ ՔԿ կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում 590 հազար դոլարի հափշտակության գործովնախաձեռնվել է քրեական վարույթ, 2 անձ կալանավորվել է:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾ

Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾ

ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության՝ հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները,