Skip to content

Սպորտում ունեցել ենք շուրջ 7,3 մլրդ դրամի պետական ներդրումներ, ինչը շուրջ 3,5 անգամ ավելի է 2018-ի նույն ցուցանիշից. Անդրեասյան

Սպորտում ունեցել ենք շուրջ 7,3 մլրդ դրամի պետական ներդրումներ, ինչը շուրջ 3,5 անգամ ավելի է 2018-ի նույն ցուցանիշից. Անդրեասյան

Սպորտում մենք ունեցել ենք շուրջ 7,3 մլրդ դրամի պետական ներդրումներ, ինչը շուրջ 3,5 անգամ ավելի է 2018-ի նույն ցուցանիշից: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Սպորտն էլ այն ոլորտներից է, որտեղ մենք նույն աշխատակազմերով անում ենք մի քանի անգամ ավելի աշխատանք»,- ասաց նախարարը՝ հիշեցնելով «Վարչապետի գավաթի» մրցաշարերը:

Անդրեասյանի խոսքով՝ նախարարությունն անցած տարի ևս մեկ շատ կարևոր ծրագիր է արել:

«Դա մեր երեխաների լողի պարապմունքների ֆինանսավորումն է մարզերում գործող՝ մասնավորի կողմից շահագործվող լողավազաններում: Սա այն տարբերակն է, երբ պետությունն ասում է՝ ինքը չի գնում կառուցելու, եթե արդեն կա կառուցված, այդտեղ համատեղ ծրագիր է անում մասնավորի հետ և ֆինանսավորում է մեզ համար կարևոր ծրագրերը:

Նախորդ տարի ծրագիրն իրականացվեց Արագածոտնի մարզի Արագած համայնքում»,- տեղեկացրեց նախարարը:

Նրա խոսքով՝ նման ծրագրերն իրոք փոխում են կյանքի որակը:

«Ուրախ եմ, որ այս տարի ծրագիրն ընդլայնվելու է, նաև Մեծամորում, Իջևանում, Հրազդանում արդեն իսկ ունենք մի քանի հարյուր երեխա՝ ծրագրի շահառու, և սեպտեմբերից այդ երեխաների թիվը կավելանա»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:

Մասնավորի հետ համագործակցելով՝ ԿԳՄՍ նախարարությունը նոր ծրագիր է մեկնարկել, որը հնարավորություն կտա տիպային մարզահամալիրներ կառուցել տարբեր մարզերում, ինչը նախատեսված է սպորտի ռազմավարությամբ:

«Առաջիկայում ծրագիրը կմեկնարկի Մարտունիում, Արարատում և Եղեգնաձորում»,- հայտնեց Անդրեասյանը:

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Մեր պատմության մեջ այսպիսի շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը առաջիկա 100-ամյակների համար, երբեք չենք ունեցել. Փաշինյան

Մեր պատմության մեջ այսպիսի շանս՝ ապահովելու մեր պետության հարատևությունը առաջիկա 100-ամյակների համար, երբեք չենք ունեցել. Փաշինյան

Firebird և NVIDIA ընկերությունները պաշտոնապես հայտարարեցին, որ Հայաստանում կկառուցվի արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն: Հրապարակումներից, աշխատանքային քննարկումներից հասկացա, որ խոսքը մեր և մեր գործընկերների պատկերացմամբ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 12-ին` ժամը 14.00-ից 18.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ»,- ասված է

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին և հայ ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին և հայ ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են թուրքական կամ ադրբեջանական հետք տեսնել։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ