Skip to content

Հունիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում

Հունիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում
ՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի Նիցցայում կայանալիք ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Այդ մասին տեղեկացնում են արտգործնախարարությունից։
Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվում է Հայաստանի և Ֆրանսիայի կողմից համատեղ՝ որպես համապատասխանաբար COP-17-ի և ՄԱԿ Օվկիանոսի հարցերով համաժողովի հյուրընկալ երկրներ։
Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Կոտայքում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

Կոտայքում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը

Կոտայքի մարզում ակտիվ ընթանում են սուբվենցիոն ծրագրերը: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային

Եկեղեցին պիտի վերադարձնենք ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

Եկեղեցին պիտի վերադարձնենք ժողովրդին․ Նիկոլ Փաշինյան

«Պետությունը (իշխանությունը) պատկանում է ժողովրդին։ Եկեղեցին պատկանում է ժողովրդին։ Մենք պետությունը (իշխանությունը) վերադարձրել ենք ժողովրդին։ Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է