
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Լիբանանին՝ ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների կապակցությամբ
Խորապես վշտացած ենք ապրիլի 8-ին Լիբանանին ավիահարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և ավելի քան հազար վիրավորների կապակցությամբ՝ ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:








