
ԵՄ ԱԳ նախարարները պատրաստ են աջակցելու Հայաստանին՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում. Կալաս
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ կհամաձայնեցնեն Հայաստանի համար Եվրամիության նոր գործընկերային առաքելություն ստեղծելու հարցը։








