TRIPP նախագիծը կնպաստի Կենտրոնական Ասիայի երկրների առևտրի աշխուժացմանը. Թրամփ

פרויקט TRIPP יעזור להגביר את הסחר בין מדינות מרכז אסיה, לעזור לעמי האזור: טראמפ

TRIPP նախագիծը կնպաստի Կենտրոնական Ասիայի երկրների առևտրի աշխուժացմանը, կօգնի տարածաշրջանի ժողովուրդներին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի Սպիտակ տանը հանդիպել է Կենտրոնական Ասիայի հինգ երկրի ղեկավարների հետ։

Թրամփը և Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի ու Ուզբեկստանի նախագահները երկկողմ հանդիպումներ են ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ աշխատանքային ճաշից առաջ։

ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել Կենտրոնական Ասիայի հինգ երկրի տնտեսական գործընկերության ամրապնդումը, ընդհանուր կապերի ընդլայնումը:

Հանդիպման ժամանակ Թրամփն անդրադարձել է TRIPP (Trump Route for International Peace and Prosperity) նախագծին:

«TRIPP նախագիծը մի երթուղի է, որն անցնում է աշխարհի տնտեսապես կարևոր տարածաշրջանով և կնպաստի Կասպից ծովի մյուս կողմում առևտրի ակտիվության աճին ու կօգնի Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին»,- ասել է Թրամփը և հիշեցրել, որ այդ երթուղու իրականացումը հնարավոր է դարձել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական համաձայնագրից հետո։

«Այս պատմական համաձայնագիրը ներառում է նաև նոր Թրամփի երթուղու կառուցումը։ Դա հրաշալի է։ Նրանք՝ Ադրբեջանը և Հայաստանը, այն անվանեցին իմ անունով և ես գնահատում եմ դա։ Այն իսկապես մեծ համաձայնագիր է, նոր երթուղի միջազգային խաղաղության համար։ Սա ճանապարհ է, որն անցնում է աշխարհի տնտեսապես կարևոր տարածաշրջանով, որը կաշխուժացնի առևտուրը Կասպից ծովի մյուս կողմում և կօգնի Կենտրոնական Ասիայի ժողովուրդներին»,- շեշտել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը հույս է հայտնել, որ հանդիպմանը ներկա երկրները կօգտագործեն համաձայնագրի ընձեռած հնարավորությունը, կօգտվեն խաղաղության հնարավորություններից:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն էլ իր հերթին հայտնել է Աստանայի աջակցությունը Թրամփի խաղաղարար նախաձեռնություններին, այդ թվում՝ «Թրամփի ուղին հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրին, որը կարող է նպաստել Միջին միջանցքի հետագա զարգացմանը։

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Ararat Mirzoyan and Canada’s Foreign Minister discuss situation in Middle East

Արարատ Միրզոյանը և Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը՝

Work is being done to manage potential impacts of situation on Armenia: Security Council

Աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ. ԱԽ

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում փետրվարի 28-ին տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ՀՀ ԱԽ-ից հայտնում են,

נתניהו מודה לארה”ב על הפעולה הצבאית נגד איראן

Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների համար: «Շնորհակալ եմ մեր մեծ բարեկամին՝ նախագահ Թրամփին, իր պատմական առաջնորդության համար։ 47