Skip to content

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. տուժածներ չկան. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. տուժածներ չկան. ՊՆ

Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը:

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ տուժածներ չկան:
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Աղբյուրը՝ ՀՀ Առաջին Լրատավական Ալիք

SHARE​

Թողնել պատասխան

Ավելի շատ հոդվածներ

Հայաստանի և Եթովպիայի ԱԳՆ-ների միջև խորհրդակցություններին մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և Աֆրիկյան մայրցամաքում տարածաշրջանային զարգացումների շուրջ

Հայաստանի և Եթովպիայի ԱԳՆ-ների միջև խորհրդակցություններին մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և Աֆրիկյան մայրցամաքում տարածաշրջանային զարգացումների շուրջ

Հունիսի 9-ին Ադիս Աբեբայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Եթովպիայի Դաշնային ժողովրդավարական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները։ Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ արտաքին

Օվկիանոսները կրում են մարդկանց ոչ կայուն գործելաոճի բացասական հետևանքները․ Վահագն Խաչատուրյանի ելույթը ՄԱԿ-ի՝ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի մեկնարկին

Օվկիանոսները կրում են մարդկանց ոչ կայուն գործելաոճի բացասական հետևանքները․ Վահագն Խաչատուրյանի ելույթը ՄԱԿ-ի՝ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի մեկնարկին

Ֆրանսիայի Նիցցա քաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովի բացման նիստում: Նա, մասնավորապես, նշել է.

Սան Ֆրանցիսկոյում ձերբակալվել է արտաքսման դեմ բողոքի 60 մասնակից

Սան Ֆրանցիսկոյում ձերբակալվել է արտաքսման դեմ բողոքի 60 մասնակից

ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) իրականացրած խուզարկությունների հետևանքով Սան Ֆրանցիսկոյում սկսված անկարգությունների ընթացքում ձերբակալվել է մոտ 60 մարդ, այդ թվում՝ անչափահասներ։ Քաղաքային ոստիկանությունն (SFPD)